Մատչելիության հղումներ

Ցույցերի ֆոնին Աբխազիայի ԱԺ-ն չեղարկեց Սուխումիի և Մոսկվայի միջև ներդրումային համաձայնագրի հարցով նիստը


Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի շենքը, արխիվ
Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի շենքը, արխիվ

Բողոքի ցույցերի ֆոնին Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանը չեղարկեց նիստը, որի ընթացքում նախատեսվում էր քննարկել Սուխումիի և Մոսկվայի միջև ներդրումային համաձայնագրի նախագիծը։

Վիճահարույց նախագիծը Աբխազիայում բողոքի ալիք է բարձրացրել, ակցիաները շարունակվել են նաև այսօր՝ խորհրդարանի շենքի մոտ։

Հոկտեմբերին Ռուսաստանի ու Աբխազիայի միջև կնքված փաստաթուղթը, որը նախատեսվում է առաջիկայում հաստատվել աբխազական խորհրդարանում, ըստ այդ երկրի իշխանությունների, տնտեսական օգուտներ կբերի, մինչդեռ ընդդիմախոսների գնահատմամբ, այդ փաստաթղթով Սուխումին Մոսկվային է հանձնում «սեփական շահերը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG