Երևանը կապեր է հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյան

Երևանը կապեր, կոնտակներ է հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ կշարունկեն աշխատել նրանց հետ։

Միրզոյանն ասաց, որ Սիրիայում վերջին իրադարձությունների ընթացքում Հայաստանը շատ կարճ բացակայել է այդ երկրից՝ սկզբում Հալեպում Հայաստանի հյուպատոսությունը, ապա Դամասկոսում դեսպանության անձնակազմը ստիպված են եղել դուրս գալ, այնուհետև նրանք շարունակել են իրենց աշխատանքը։

Դեկտեմբերի 8-ի գիշերը սիրիական ընդդիմության ներկայացուցիչները մտան Դամասկոս, հայտարարեցին Ասադի ռեժիմի տապալման մասին։ Ասադը լքեց Սիրիան։ Ավելի ուշ հաղորդվեց, որ նա գտնվում է Մոսկվայում․ Ռուսաստանի նախագահը նրան և նրա ընտանիքի անդամներին ապաստան է տվել։

Արևմտյան Եվրոպայի առաջատար պետություններն այսօր կապեր են հաստատում Սիրիայի նոր իշխանությունների՝ ԵՄ-ի, Միացյալ Նահանգների և ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման ներկայացուցիչների հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սիրիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը վերսկսել է իր աշխատանքները. ԱԳՆ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ո՞վ է Ասադին տապալած սիրիացի զինյալների առաջնորդը