Թեև առաջին ատյանի դատարանն անվավեր է ճանաչել քաղաքապետարանի՝ կարմիր գծերի դրույքաչափերը 13 անգամ թանկացնելու նախորդ տարվա որոշումը, այդուհանդերձ, Երևանի ավագանու իշխող խմբակցությունն այսօր քննարկման դրեց նույն հարցը:
Ավագանու գրանցված 53 անդամներից 32-ը կողմ քվեարկեցին, դեմ չկար, ավագանու մեկ անդամ՝ «Հանրային ձայն» խմբակցությունը լքած, հիմա ավագանու անկախ անդամ Գրիգոր Հարությունյանը ձեռնպահ քվեարկեց: Քվորում չէր ապահովվի, եթե այս մեկ ձեռնպահը չլիներ:
«Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեցին կարմիր գծերի թանկացումը վերահաստատող նախագիծը՝ հիմնավորելով՝ դատարանն է իր որոշմամբ փաստել, որ որոշումն իրավաչափ չէ, իսկ «Կենտրոնն այդպես էլ չբեռնաթափվեց»:
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն արձագանքեց՝ որոշումն օրինական ուժի մեջ դեռ չի մտել, բողոքարկելու ժամանակ ունեն և կբողոքարկեն: Նա չընդունեց նաև պնդումները, որ կենտրոնը չի բեռնաթափվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացման որոշումը. Երևանի քաղաքապետարանը բողոքարկելու է վերաքննիչում