Զուրաբյան. Ադրբեջանը շահագրգռված չէ խաղաղության պայմանագիր կնքելով

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գնահատմամբ՝ Լոնդոնում հայ - ադրբեջանական բանակցությունները տապալվեցին «շատ կանխատեսելի» երկու պատճառով:

Առաջինը, ըստ նրա, այն է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելով, «որովհետև նրա քաղաքականությունը հիմա կայանում է նրանում, որ նրանք ուզում են շարունակել թուլացնել Հայաստանը և հասնել նրան, որ ստանան «Զանգեզուրյան միջանցքը»:

Երկրորդ հանգամանքը, ըստ ՀԱԿ փոխնախագահի, այն է, որ «Արևմուտքը, կամ Միացյալ Նահանգները չեն կարող պարտադրել Ադրբեջանին գնալ ստորագրելու խաղաղության պայմանագիր երկու պատճառով». - «Առաջին պատճառն այն է, որ Արևմուտքն ընդհանրապես գտնվում է մոտավորապես 2010-ական թվականներից սկսած մի գործընթացի մեջ, որտեղ կորցնում է իր դիրքերը, իր հեգեմոնիան աշխարհում, որովհետև մի այլ բևեռ է առաջացել, բայց դա՝ երկարաժամկետ առումով: Իսկ ավելի կարճաժամկետ պրոբլեմը նրա մեջ է կայանում, որ Բայդենի վարչակազմը գտնվում է կաթվածահար վիճակում տեղի ունեցող ընտրարշավի պատճառով, և որևէ բան հնարավոր չի, մինչև էս իրավիճակում անորոշություն է»:

«Ակնհայտ է, չէ՞, որ Ալիևը ամեն անգամ մի նոր պատճառաբանությամբ է հանդես գալիս, թե ինչի ինքը չի կնքում, կամ ինչ քայլեր պետք է անի Հայաստանը, որ էդ խաղաղությունը կնքվի, դա փոփոխվում է, ինչ-որ պահին անգամ, եթե հիշում եք, պահանջեց, որ Արարատը հանենք մեր զինանշանից, կամ Խոջալուի դեպքերը ճանաչվի, կամ մենք ընդհանրապես ցեղասպանության [ճանաչում] չպահանջենք, և այլն, և այլն: Ամեն անգամ՝ մի նոր պահանջ, կամ որ, օրինակ, Հայաստանը չզինվի», - ասաց Զուրաբյանը՝ ընդգծելով. -«Իմ կարծիքով՝ ամենադատապարտելի կամ վրդովեցուցիչ պահանջը այն է, որ Հայաստանը չզինվի, այսինքն՝ Ալիևը ասում է՝ եթե Հայաստանը զինվելու է, օրինակի համար, Ֆրանսիայից կամ Հնդկաստանից զենքեր է ստանալու, Ռուսաստանն էլ է պահանջում, որ հանկարծակի զենքեր չտրվեն, և այլն, և այլն, որովհետև, ասում է, «եթե Հայաստանը զինվի, մենք ստիպված պիտի լինենք նորից ինչ-որ ռազմական օպերացիաներ անցկացնել, որ կանխենք էդ իրավիճակը»: Մինչդեռ ամենալավ միջոցը խաղաղության հասնելու՝ դա քո պաշտպանունակության բարձրացումն է, և էդտեղ որևէ փոխզիջում, կոմպրոմիս չի կարող լինել»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ըստ փորձագետի, Ալիևը Լոնդոնում բանակցությունները տապալելու «խաղ» անցկացրեցԱդրբեջանական կողմը մերժել է Լոնդոնում երկկողմ հանդիպում ունենալու Երևանի առաջարկը․ ՀՀ ԱԳՆԵրևանը մերժել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում անցկացնելու Լոնդոնի առաջարկը․ Հաջիև

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.