Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն այսօր Սանկտ Պետերբուրգում՝ BRICS խորհրդարանական ֆորումի շրջանակում, հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի հետ:
Ռուբինյանը Ղալիբաֆին շնորհավորել է բարեկամ Իրանում արտահերթ նախագահական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ, հաղորդում է ԱԺ լրատվականը:
Կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել Հայաստան-Իրան հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Կարևորվել է համատեղ ջանքերի ներդրումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Իրան միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը առնչվող հարցեր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևանն ու Թեհրանն ընդգծել են երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահի հետՀՀ պաշտպանության նախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցերԻրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Մասուդ Փեզեշքիանը