Մատչելիության հղումներ

Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Փեզեշքիանի հետ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, նրան հրավիրել այցելել Ադրբեջան։

Ըստ Ադրբեջանի նախագահականի՝ Փեզեշքիանը գոհունակությամբ է ընդունել հրավերն ու իր հերթին Իլհամ Ալիևին հրավիրել պաշտոնական այց կատարել Իրան։

Իրանի նախագահն ասել է, որ բոլոր ջանքերը կներդնի ադրբեջանաիրանական հարաբերությունների հետագա ընդլայնման, տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար։

Երեկ Իրանի նորընտիր նախագահի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններին:

Փաշինյանն ու Փեզեշքիանը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել:

69-ամյա Մասուդ Փեզեշքիանն ուրբաթ օրը կայացած ընտրությունների երկրորդ փուլում, հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 53 տոկոսն, ընտրվեց Իրանի նախագահ։

Արտահերթ նախագահական ընտրություններն Իրանում նշանակվեցին նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ ավիավթարի հետևանքով զոհվելուց հետո։ Հունիսի 28-ին անցկացված առաջին փուլում թեկնածուներից և ոչ մեկը քվեների մեծամասնությունը չէր ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG