Ներկայումս Ստեփանակերտում ավելի քան 3 հազար քաղաքացի է բնակվում՝ պետական կառույցների աշխատողներ ու բիզնեսով զբաղվող անձինք, APA-ի փոխանցմամբ, հայտարել է Ստեփանակերտում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչիմ Յուսուբովը՝ համաժողովի ժամանակ։
Նա նաև նշել է, որ Խանքենդիում (ադրբեջանցիները Ստեփանակերտն այդպես են կոչում) 43 հաստատություն է գործում, որտեղ ավելի քան 300 մարդ է աշխատում։
«Նախատեսվում է առաջիկայում ևս 37 օբյեկտի բացում, իսկ Ղարաբաղի համալսարանի բացումից հետո բնակիչների թվի ավելացում է ակնկալվում», - ասել է Յուսուբովը։
Բաքուն հայտարարել է «Մեծ վերադարձ» ծրագրի մասին՝ նշելով, որ նախատեսվում է մինչև 2027 թվականը Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» վերաբնակեցնել 34,5 հազար ընտանիք, որոնց համար կկառուցվեն բնակարաններ և անհատական բնակելի շենքեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարաբաղի բարիքներից առայժմ Ադրբեջանի իշխող ընտանիքն ու Ալիևի մերձավորներն են օգտվում2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում: Թե ստույգ քանի հայ է մնացել Արցախում, հստակ չէ, պաշտոնական վիճակագրություն չկա։ Դեռ անցյալ տարվա դեկտեմբերին Կարմիր խաչից միայն նշել էին, որ 25 մարդու են օգնել, որպեսզի նրանք կապ հաստատեն Հայաստանում կամ արտերկրում գտնվող իրենց հարազատների հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 հազար 520 ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի հայաթափումից երկու շաբաթ անց Ադրբեջանն առաջին պաշտոնյան է նշանակել Ստեփանակերտում