Արցախից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 հազար 520, Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թիվը՝ 21 հազար 107, հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Այս թվերը մնացել են նույն վերջին թարմացումներից հետո: Ավելացել է հաշվառված անձանց քանակը, որը կազմում է 91 հազար 031: Արցախից բռնի տեղահանված անձանցից 59 հազար 059-ն օգտվել են պետության կողմից տրամադրվող աջակցությունից։