ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Պետդեպարտամենտի փոխանցմամբ, Բլինքենը շեշտել է խաղաղության համաձայնագրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը և ընդգծել անհապաղ համաձայնագրի կնքման կարևորությունը՝ վերահաստատելով այդ ուղղությամբ ԱՄՆ աջակցությունը։
Ադրբեջանի նախագահի գրասենյակն իր հերթին հաղորդել է, որ խաղաղության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից Ալիևն ընդգծել է «Հայաստանում Սահմանադրության, համապատասխան օրենքների և ներքին նորմատիվ իրավական ակտերի հիման վրա Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին վերջ տալու կարևորությունը»։
Ադրբեջանի նախագահը նաև ասել է, որ «ժամանակն է պաշտոնապես դադարեցնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրան առնչվող բոլոր կառույցների գործունեությունը, որպեսզի ամբողջությամբ փակվի անցյալի մնացորդ հակամարտության էջը»։
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29-ի համաժողովը լավ հնարավորություն էր համարել խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։
Մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության մասին այս ամսվա սկզբին կայացած ասուլիսում խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ապա պաշտոնական Երևանը հայտարարեց, որ պատրաստակամ է կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ: Ադրբեջանն անարձագանք թողեց հայկական կողմի այս առաջարկը, ավելին՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն հայտարարեց․ - «Երևանի և Բաքվի միջև իրական և հարատև խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր պայմանը Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջների դադարեցումն է»։
Ըստ Հաջիզադեի՝ այդ տարածքային պահանջներն «ամրագրված են առաջին հերթին Հայաստանի սահմանադրության տեքստում, որը բացահայտ հղում է կատարում «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորմանը կոչ անող Անկախության հռչակագրին»։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց՝ Ադրբեջանն առաջ է քաշում նոր թեմաներ, որոնք առնվազն հարցեր են առաջացնում։ Միրզոյանը շեշտեց՝ Երևանը շատ կառուցողական առաջարկներ է ուղարկել Բաքվին, սակայն դեռ պատասխան չի ստացել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր պայմանը Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջների դադարեցումն է. Հաջիզադե ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանն առաջ է քաշում նոր թեմաներ, որոնք առնվազն հարցեր են առաջացնում. ՄիրզոյանԲլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցում շեշտել է նաև ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների կարևորությունն՝ ընդգծելով Ադրբեջանի հետ կառուցողական համագործակցությունը կլիմայական և էներգետիկ նպատակների շուրջ։
Բլինքենը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Բաքվին COP29-ի հաջողության հարցում:
ԱՄՆ պետքարտուղարը Բաքու-Վաշինգտոն հարաբերություններն արմրացնելու ու նորացնելու կոչ է արել, ինչպես նաև հորդորել է Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և անհապաղ ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցի իրավապաշտպանները պնդում են՝ երկրում քաղբանտարկյալների թիվն անցել է 300-ը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավապաշտպանը բարձրաձայնում է Բաքվում պահվող գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասինԲլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույց էր ունեցել նաև ապրիլի վերջին: ԱՄՆ պետքարտուղարն ասել էր, որ սահմանազատման գործընթացից հետո երկու երկրների սահմանին սահմանագծման աշխատանքների մեկնարկը դրական քայլ է։ Նա նշել էր, որ Բաքուն աջակցում է տարածաշրջանային համագործակցության ինտեգրված հարավկովկասյան մոդելի կառուցմանը՝ առանց բաժանարար գծերի։ Նույն օրը Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ»․ Բլինքեն