Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ նույն ուղղաթիռում գտնվող Թավրիզի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը երկու անգամ կապի է դուրս եկել և բողոքել ինքնազգացողությունից, այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին։
«Միջադեպից քիչ անց մեզ հաջողվել է երկու անգամ կապ հաստատել Թավրիզի ուրբաթօրյա իմամի հետ, և նա ասել է, որ իրեն լավ չի զգում և լսում է շտապօգնության մեքենաների ձայնը»,- ասել է Սաֆարին Իրանի պետական IRIB հեռուստաալիքի եթերում։
Փոխնախարարն այլ մանրամասներ չի հայտնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքից ժամեր անց. ինչ է հայտնի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոտ 10 ժամ է, ինչ կորել է կապը Իրանի նախագահ Ռայիսիի ուղղաթիռի հետ