Մատչելիության հղումներ

Բրյուսելը միանում է Ռայիսիի կործանված ուղղաթիռի տեղորոշման աշխատանքներին


Որոնողափրկարարական աշխատանքներ
Որոնողափրկարարական աշխատանքներ

Եվրամիությունը (ԵՄ) հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության խնդրանքով կաջակցի Էբրահիմ Ռայիսիի կործանված ուղղաթիռի որոնողական աշխատանքներին։

Դաշինքի ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեց Լենարչիչը մասնավորապես X-ում հայտնել է, որ ԵՄ-ն ակտիվացրել է «Կոպեռնիկուս» ծրագիրը։

«Կոպեռնիկուս»-ը ԵՄ արբանյակային դիտարկման աշխարհի խոշորագույն ծրագրերից է, որը դիտարկում է Երկիր մոլորակը և նրա շրջակա միջավայրը։

Մայիսի 19-ին՝ ժամի 17։00-ի սահմաններում, հաղորդվեց, որ Իրանի նախագահին, արտգործնախարարին, տեղական իշխանությունների ներկայացուցիչներին Ադրբեջանի հետ սահմանին ՀԷԿ-ի բացման արարողությունից հետո տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել։

Պաշտոնյաների հետ դեռևս կապ հաստատել չի հաջողվել, Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարն ասել է, որ եղանակային պայմանները խոչընդոտում են փրկարարական աշխատանքներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG