Իրանի պետական IRNA գործակալությունը, վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարին, հայտնում է, որ Իրանի նախագահի ուղղաթիռի «ճշգրիտ վայրը» տեղորոշվել է։
«Վթարի վայրում գտնվող ուղղաթիռից և անձնակազմից մեկի բջջային հեռախոսից ազդանշան է ստացվել»,- զինվորականի հայտարարությունն է մեջբերում լրատվամիջոցը՝ հավելելով, որ ռազմական ուժերը շարժվում են դեպի տեղորոշված տարածք։