«Մենք կաջակցենք Հայաստանին ու Ադրբեջանին, որպեսզի կարողանանք համապարփակ ու կայուն խաղաղության համաձայնագրին հասնել», - այսօր Երևանում, արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը։
«Մենք տեղյակ ենք, որ երկու երկրներն էլ նախընտրում են երկկողմանի հարթությունով հարցերը լուծել, մենք աջակցում ենք դրան», - ասել է Բորջը։
ԵԱՀԿ նախագահն այսօր է ժամանել Երևան, նախ առանձնազրույց ունեցել Արարատ Միրզոյանի հետ, ապա Հայաստանի արտգործնախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի և Մալթայի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է ՀայաստանԱկանահարելով Ալմա-Աթայի հռչակագիրն՝ այդ մարդիկ շարունակում են ականահարել ՀՀ ինքիշխանությունը․ Միրզոյան
«Ազատության» հարցին ի պատասխան արձագանքելով՝ տասնյակ դիվանագետների պնդումներին, թե Ալմա-Աթայի հռչկագրի վրա դելիմիտացիա իրականացնելը հակասահմանադրական է, արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հայտարարեց․ - «Ձեր նշած փորձառու դիվանագետները, հավանաբար, այն դասալիքներն էին, ովքեր լքեցին իրենց պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատը, բառացի այն նույն օրերին, երբ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում ռազմական ագրեսիա: Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ և իրենց դիրքորոշումների նկատմամբ չեմ կարող ունենալ»։
Արտգործնախարարը շարունակեց․ - «Ականահարելով Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա վրա հիման վրա խաղաղության գործընթացն՝ այդ մարդիկ շարունակում են ականահարել Հայաստանի Հանրապետության ինքիշխանությունը, պետականությունը, տարածքային ամբողջականությունը՝ լավագույն մեկնաբանությամբ՝ չգիտակցելով, վատագույն մեկնաբանությամբ՝ այլ երկրի ուղղակի թելադրանքով»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԳՆ երեք տեղակալներն ազատվեցին պաշտոնից ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԳՆ երեք տեղակալներն ազատվեցին պաշտոնիցԱրտգործնախարարության նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն երեկ Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ներկայացրեց նախկին դիվանագետների մշակած փաստաթուղթը՝ նախ նշելով, որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելը հակաիրավական է և քրեորեն պատժելի։
Նախորդ հանրահավաքի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որ գլխավորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին և այլ դիվանագետներին խնդրել էր ներկայացրել Ադրբեջանի հետ բանակցությունների համակարգ։
Երեկ հրապարակի ամբիոնից հայտարարվեց, որ մոտ երեք տասնյակ նախկին դիվանագետների փաստաթղթով առաջարկվում է դադարեցնել սահմանազատումն ու սահմանագծումը, որի հիմքում դրված է Ալմա-Աթայի հռչակագիրը, քանի որ այն չի պարունակում սահմանային նկարագիր, միայն տարածքային պահանջներ չունենալու հարց ունի։
2021-ի մայիսին ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք։ 2021-ի հունիսի սկզբին արտաքին գործերի նախարարի տեղակալներ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանն ու Արմեն Ղևոնդյանը հրաժարականի դիմում ներկայացրեցին։
Արտաքին քաղաքական գերատեսչությունում հրաժարականների շարքը սկսվել էր մայիսի 27-ին, երբ աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ պաշտոնավարելով կես տարուց փոքր-ինչ ավելի։ Ընդ որում, հրաժարականից չորս օր անց Այվազյանն ուշագրավ հայտարարություն էր արել՝ իր հրաժարականի պատճառի վերաբերյալ. - «Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահերի դեմ են եղել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելը քրեորեն պատժելի է. նախկին դիվանագետների փաստաթուղթ