Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը։
Նա նախ առանձնազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Ապա Հայաստանի արտգործնախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի և Մալթայի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը: