Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Եթե իրագործվեն Ռուսաստանի Դաշնության տարածքում բրիտանական զենքով Կիևի հարվածների վերաբերյալ Լոնդոնի սպառնալիքները, ապա Ռուսաստանը կստանա բրիտանական թիրախներին հարվածներ հասցնելու իրավունք թե՛ Ուկրաինայում և թե՛ Ուկրաինայի սահմաններից դուրս։ Այդ մասին ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալությանն այսօր ասել է ՌԴ արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Եթե նման սցենար իրականացվի, մեր երկիրը՝ Ռուսաստանի Դաշնությունն իրեն վերապահելու է համապատասխան արձագանք տալու իրավունք, որպես թիրախ ընտրելով բրիտանական ռազմական օբյեկտները, որոնք գտնվում են ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս», - նշել է դիվանագետը։

Այդպես նա արձագանքել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնի հայտարարությանը, որ Լոնդոնն օրինական է համարում Կիևի կողմից ռուսական տարածքը հարվածելու համար բրիտանական զենքի կիրառումը:

Մարիա Զախարովան «բացարձակ խելագարություն» է անվանել Դեյվիդ Քեմերոնի այդ հայտարարությունը:

«Այն ոչ միայն լեգիտիմ չէ, այն նաև անտրամաբանական է, քանի որ Բրիտանիան ինքը ոչ վաղ անցյալում բառացիորեն հակառակն է հայտարարել», - նշել է Զախարովան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը միջուկային զենքի կիրառման մարտավարական վարժանքների է պատրաստվումԿրեմլը վտանգավոր է համարում բրիտանական զենքով ռուսներին հարվածելու ազատության մասին Քեմերոնի խոսքըՈւկրաինան իրավունք ունի Լոնդոնի զինատեսակներով հարվածել թիրախներին Ռուսաստանում. Քեմերոն