Մատչելիության հղումներ

Կրեմլը վտանգավոր է համարում բրիտանական զենքով ռուսներին հարվածելու ազատության մասին Քեմերոնի խոսքը


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլը վտանգավոր է համարում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնի հայտարարությունը ռուսական օբյեկտների վրա գրոհների համար բրիտանական զենք օգտագործելու Կիևի իրավունքի մասին:

Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Քեմերոնի հայտարարությանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է․ - «Եվս մեկ շատ վտանգավոր հայտարարություն, մենք տեսնում ենք բանավոր էսկալացիա՝ ինչպես պետությունների ղեկավարների մակարդակով՝ դա վերաբերում է Ֆրանսիայի նախագահին, այնպես էլ ավելի փորձագիտական մակարդակով՝ խոսքը Մեծ Բրիտանիայի մասին է»։

«Սա ուկրաինական հակամարտության շուրջ լարվածության ուղղակի սրացում է, որը կարող է հնարավոր սպառնալիք ներկայացնել եվրոպական անվտանգությանը, եվրոպական անվտանգության ողջ ճարտարապետությանը», - հայտարարել է Կրեմլի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG