Մատչելիության հղումներ

Ուկրաինան իրավունք ունի Լոնդոնի զինատեսակներով հարվածել թիրախներին Ռուսաստանում. Քեմերոն


Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը, արխիվ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը, արխիվ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք ունի օգտագործել Լոնդոնի տրամադրած զենքը՝ Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար։

«Ուկրաինան ունի այդ իրավունքը: Քանի որ Ռուսաստանը հարձակվում է ուկրաինական տարածքի վրա, դուք կարող եք հասկանալ, թե ինչու է Ուկրաինան անհրաժեշտություն զգում համոզվելու, որ պաշտպանում է իրեն», - ասել է նա Reuters-ին՝ հավելելով, որ այդ որոշումը պետք է կայացնի Կիևը:

Դեյվիդ Քեմերոնը նաև հայտարարել է, որ Ուկրաինային տարեկան ռազմական օգնությունը կկազմի 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ (3,7 միլիարդ դոլար)։

Կիևում Քեմերոնը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նա նաև հայտնել է, որ Լոնդոնը Կիևին կտրամադրի ռազմական օգնության նոր խմբաքանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG