Իսրայելը պատրաստվում է Ռաֆահ մտնել

Գազայի հատված - Իսրայելական ուժերը ռմբակոծում են Ռաֆահը, մարտ, 2024թ.

Իսրայելական տանկերը պարեկություն են անում Գազայի հատվածի հարավում՝ սպասելով Ռաֆահ քաղաք մտնելու հրամանին։

Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ [Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված] «Համաս»-ի բրիգադները ոչնչացվելու են, այդ թվում՝ Ռաֆահում, չնայած միջազգային հանրությունը ճնշում է գործադրում Իսրայելի վրա կրակը դադարեցնելու և Ռաֆահ մտնելու մտադրությունից հրաժարվելու համար։ Գազայի հատվածի հյուսիսային շրջաններից մոտավորապես մեկ միլիոն պաղեստինցիներ են այդտեղ ապաստանել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գազայի հատվածում զինադադարի շուրջ բանակցությունները «փակուղում են», Նեթանյահուն նշում է Ռաֆահ մուտք գործելու մասինԻսրայելը կրճատում է զորքերը Գազայի հարավում. բանակի ներկայացուցիչ