Այսօր Բրյուսելում հանդիպում են ՀՀ վարչապետը, ԱՄՆ պետքարտուղարը և ԵՀ նախագահը

Ուրբաթ օրը Բրյուսելում նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 14-ին:

Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով երեկ է մեկնել Բրյուսել, որտեղ բացի եռակողմ հանդիպումից հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Թեև ինչպես պաշտոնական Երևանը, այնպես էլ Վաշինգտոնը և Բրյուսելը շեշտում են, որ եռակողմ հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը, Հայաստանի բարեփոխումներին ու ժողովրդավարությանը և որևէ երրորդ կողմի դեմ չէ, օրակարգում չկա նաև հայ - ադրբեջանական խաղաղ գործընթացը, Բաքուն, Մոսկվան և Անկարան իրենց դժգոհությունն են բարձրաձայնում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ ՄիլլերԲրյուսելը պնդում է՝ Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին»

Ադրբեջանը «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել այդ հանդիպումը և պնդել, թե «այն հայկական կողմին խաղաղ բանակցությունների մղելու փոխարեն տարածաշրջանում նոր բաժանարար գծեր է ստեղծում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն «կողմնակալ» է որակում ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումը

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչն, իր հերթին, պնդել է, թե նման հանդիպումներն «ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, այլ Հարավային Կովկասում նոր բաժանարար գծեր ստեղծելուն, Մոսկվայի հետ դարավոր կապերը քանդելուն, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմները թուլացնելուն»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ-ն մտահոգ է Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն գալիք հանդիպման կապակցությամբ

Թուրքիայի արտաքին գերատեսչությունն էլ նախօրեին հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի՝ Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը «հակասում է չեզոքության սկզբունքին»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարայի պնդմամբ՝ Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը «հակասում է չեզոքության սկզբունքին»

Նախորդ օրերին Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցներ են ունեցել ԱՄՆ պետքարտուղարը և Եվրահանձնաժողովի նախագահը: Իլհամ Ալիևը վերստին բարձրաձայնել է իրենց մտահոգությունները և նշել՝ այն, որ հանդիպումը չի հետաձգվել՝ չնայած Ադրբեջանի «արդար դիտողություններին», կհանգեցնի ոչ թե խաղաղության, այլ, ի վերջո, լարվածության։ Էնթոնի Բլինքենը վերստին շեշտել է, որ հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ: Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույցի վերաբերյալ X-ում արված գրառմամբ համառոտ նշել է, որ Ալիևի հետ քննարկել է «ԵՄ-Ադրբեջան կարևոր հարաբերությունները կայուն և բարգավաճող Հարավային Կովկասի շրջանակներում»։ ԵՀ նախագահը հավելել է, որ Բրյուսելը պատրաստակամություն է հայտնել «ակտիվացնել ականազերծմանն աջակցելու գործողությունները, ինչպես նաև քննարկել, թե ինչ անել, որպեսզի Բաքվում COP29-ը հաջողություն ունենա»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բլինքենից հետո Ալիևին զանգահարել է նաև Ֆոն դեր Լայենը Սահմանին լարվածության աճն արդարացում չունի. Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Ինչպես Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, այնպես էլ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հայտարարել են, որ չնայած հանդիպման մեծ կարևորությանը՝ ճիշտ չէ դրանից չափազանց բարձր ակնկալիքներ ունենալ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Որոշ երկրներ փորձում են բարձր ակնկալիքներ ձևավորել ապրիլի 5-ից առաջ՝ հիասթափություն առաջացնելու համար. Կոստանյան