Մատչելիության հղումներ

Անկարայի պնդմամբ՝ Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը «հակասում է չեզոքության սկզբունքին»


Թուրքիայի ԱԳՆ-ն հատուկ հայտարարություն է տարածել վաղը Բրյուսելում նախատեսված ԱՄՆ-ԵՄ-Հայաստան հանդիպման վերաբերյալ և քննադատել այդ նախաձեռնությունը։ Պաշտոնական Անկարայի գնահատմամբ՝ Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը «հակասում է չեզոքության սկզբունքին»։

Ըստ թուրքական դիվանագիտական գերատեսչության «տարածաշրջանում ստեղծվել է կայուն խաղաղության և կայունության պատմական հնարավորություն», «տարածաշրջանը շատ մոտ է, որպեսզի այս պատմական հնարավորությունը հաջողության հասնի»։

«Կարևոր է, որ երրորդ կողմերը, մասնավորապես ոչ տարածաշրջանային երկրները, այս գործընթացին մոտենան արդար և անաչառ՝ զգուշորեն խուսափելով առաջընթացին խոչընդոտող գործողություններից», - հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Անկարան պնդում է, որ բրյուսելյան հանդիպումը «անտեսում է Ադրբեջանի դիրքորոշումը», ինչը «միայն հիմք կստեղծի Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նոր տարաձայնությունների համար»։

«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում երրորդ երկրներին՝ հաշվի առնել տարածաշրջանի առանձնահատկությունները հավասար մոտեցում որդեգրել հակամարտող կողմերի նկատմամբ», - հայտարարել է թուրքական դիվանագիտական գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG