Թուրքիայում տեղական ընտրություններում գլխավոր հաղթողը թուրքական ժողովրդավարության դրսևորումն է, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ խոսելով իր առաջնորդած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության կենտրոնակայանում։
«Անկախ արդյունքներից՝ այս ընտրությունների հաղթողը լինելու է առաջին հերթին մեր ժողովրդավարությունը և մեր ժողովրդի կամքը։ Ընտրական մարաթոնի հաղթողը ոչ միայն թեկնածուներն էին, այլև ամբողջ Թուրքիան՝ բոլոր 85 միլիոն քաղաքացիները, անկախ նրանց քաղաքական համոզմունքներից»,- նշել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանը շնորհակալություն է հայտնել ընտրությունների կազմակերպիչներին՝ գործընթացը լավ կազմակերպելու համար և դրվատանքով է խոսել քվեարկությանը մասնակցած քաղաքացիների մասին:
Երեկ՝ մարտի 31-ին, Թուրքիայում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ։ Խոշոր քաղաքներում հաղթել են ընդդիմադիրները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայի ընդդիմությունը հաղթել է խոշորագույն քաղաքներում