Մատչելիության հղումներ

Թուրքիայում ընտրական միջադեպերի պատճառով երկու հոգի է մահացել


Ստամբուլ, Թուրքիա
Ստամբուլ, Թուրքիա

Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության հետ կապված միջադեպերի հետևանքով երկու մարդ է մահացել։

Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, հարավարևելյան Դիարբեքիր նահանգում քաղաքացիների երկու խումբ փոխհրաձգություն է սկսել կառավարության տեղական ղեկավարի ընտրության շուրջ։ Վեճը արագ վերաճել է զինված հակամարտության։ Քաղաքացիները հարձակվել են միմյանց վրա՝ օգտագործելով փայտեր, քարեր և հրազեն։ Մեկ մարդ մահացել է, 11-ը՝ վիրավորվել։

Արևմտյան Բուրսա նահանգում բախման հետևանքով զոհվել է տեղի մեկ բնակիչ, վիրավորվել է երկու մարդ, այդ թվում՝ երեք տարեկան երեխա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG