Մատչելիության հղումներ

Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում առաջատարը գործող ընդդիմադիր քաղաքապետն է


Ստամբուլի գործող քաղաքապետ, ընդդիմադիր Էքրեմ Իմամօղլուն, 31 մարտի, 2024թ.
Ստամբուլի գործող քաղաքապետ, ընդդիմադիր Էքրեմ Իմամօղլուն, 31 մարտի, 2024թ.

Թուրքիայում ՏԻՄ ընտրությունների քվեների մոտ 60 տոկոսի մշակման արդյունքների համաձայն՝ երկրի ամենախոշոր քաղաքի՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում առաջատարը գործող ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն է:

Նա այս պահին ստանում է քվեների մոտ 50 տոկոսը, նրա մրցակիցը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Մուրադ Քուրիմը, ստանում է քվեների մոտ 41 տոկոսը:

Մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնի համար պայքարը գլխավորում է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Անկարայի ներկայիս քաղաքապետ Մանսուր Յավաշը։

Մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունները, մեկնաբանների համոզմամբ, առաջին լուրջ քաղաքական փորձությունն են 2028 թվականի նախագահական ընտրություններից առաջ, որոնցում Էրդողանը չի առաջադրվի:

Ընդդիմադիր ուժերից հավանական թեկնածու է համարվում հենց Ստամբուլի ներկայիս քաղաքապետ Իմամօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG