ՀՀ խորհրդարանը վավերացրեց ԵՄ առաքելության համաձայնագիրը

Հայաստանի Ազգային ժողովը ձայների 57 կողմ, 27 ձեռնպահ հարաբերակցությամբ վավերացրեց ԵՄ առաքելության համաձայնագիրը։

Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ձեռնպահ քվեարկեցին։

Փաստաթղթով կարգավորվում են դիտորդական առաքելության գործառույթները, նրանց անձեռնմխելիություն է տրամադրվում։

Երեկ փաստաթուղթն Ազգային ժողովում ներկայացնելիս փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարեց՝ եվրոպական առաքելության տեղակայումը Հայաստանում միտված է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը։

Եվրոպացի դիտորդները Հայաստան ժամանեցին 2023-ի փետրվարից, այն ժամանակ առաքելության կազմում 100 հոգի էր։ Հիմա արդեն 138-ն են դիտորդները, մինչև սեպտեմբեր 209 հոգանոց կազմ կունենան։

Մինչ Ազգային ժողով հասնելը, փաստաթուղթն արդեն Սահմանադրությանը չհակասող է ճանաչվել Սահմանադրական դատարանում։ Կառավարությունը հավանություն է տվել համաձայնագրի վավերացմանը այս տավա հունվարի վերջին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը վավերացնում է ԵՄ առաքելության համաձայնագիրը