Հայաստանում Եվրամիության (ԵՄ) առաքելությունը գործարկել է իր նոր կենտրոնակայանը Եղեգնաձորում։
ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատը նշել է, որ մոտ 50 աշխատակիցներն արդեն այստեղ են, ինչը թույլ է տալիս առաքելությանը սկսել գործունեությունը:
Ստեֆանո Տոմատը շեշտել է, որ առաքելությունը քաղաքական գործընթացին աջակցելու գործիք է, որը պետք է առաջ տանեն առաջին հերթին երկու կողմերը՝ Հայաստանը և Ադրբեջանը։
Եվրամիության 100 քաղաքացիական դիտորդները մոտ տասն օր առաջ են ժամանել Հայաստան։ Եվրամիությունը տեղեկացրել է, որ100 դիտորդներից 50-ն անզեն են։
Եվրամիությունը վերահաստատել է, որ քաղաքացիական առաքելության նպատակն է «նպաստել սահմանամերձ շրջաններում կայունությանը, կառուցել վստահություն և անվտանգություն մարդկանց համար, ինչպես նաև աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար միջավայրի ստեղծմանը»։