Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը X սոցիալական ցանցում գրում է, որ այցը շարունակվելու է մինչև մարտի 3-ը, նախատեսված է նախարարի մասնակցությունը քննարկումներին և երկկողմ հանդիպումներ։
Անթալիա է մեկնել նաև Ադրբեջանի արտգործնախարարը՝ Բեռլինից, որտեղ նախորդ երկու օրերին բանակցում էին Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայրամովը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի ֆորումինՀՀ ԱԳ նախարարն Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցել էր նաև երկու տարի առաջ, ֆորումի շրջանակում կայացել էր Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Անկարան վերահաստատում են պատրաստակամությունը` շարունակելու կարգավորման գործընթացը