Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հասցեագրած ամենամյա ուղերձում խոսել է Ֆրանսիայի ղեկավար Էմանյուել Մակրոնի այն մեկնաբանության մասին, որով նա նկատել է տվել, թե չի կարելի բացառել Ուկրաինա ՆԱՏՕ-ի ստորաբաժանում ուղարկելու հնարավորությունը:
«Մենք հիշում ենք նրանց ճակատագիրը, ովքեր ժամանակին իրենց զորախումբն ուղարկեցին մեր երկիր։ Բայց հիմա հնարավոր միջամտողների հետևանքները շատ ավելի ողբերգական կլինեն։ Նրանք, ի վերջո, պետք է հասկանան, որ մենք էլ ունենք զենք, և իրենք գիտեն այդ մասին, ունենք զենք, որը կարող է խոցել նրանց տարածքում եղած թիրախները»,- հայտարարել է Պուտինը:
Նրա խոսքով, այս ամենն իսկապես սպառնում է միջուկային զենքի կիրառմամբ, ինչը կհանգեցնի քաղաքակրթության կործանմանը:
«Ինչո՞ւ նրանք դա չեն հասկանում, նրանք մարդիկ են, ովքեր դժվար փորձություններով չեն անցել, արդեն մոռացել են, թե ինչ է պատերազմը: Ահա մենք, նույնիսկ մեր ներկայիս սերունդը, նման դժվար փորձությունների միջով ենք անցել Կովկասում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։ Հիմա ուկրաինական հակամարտության համատեքստում նույն բանն է տեղի ունենում։ Իսկ նրանք կարծում են, թե իրենց համար այս ամենը ինչ-որ մուլտֆիլմեր են»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնը հնարավոր է համարում, որ Արևմուտքը զորք ուղարկի Ուկրաինա. ՆԱՏՕ-ն, ԵՄ մի շարք երկրներ դեմ են
Պուտինը «զառանցանք» է անվանել Արևմուտքից հնչող պնդումները, թե Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Եվրոպայի վրա։
«Արևմուտքը հակամարտություն հրահրեց Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ տարածաշրջաններում և շարունակում է ստել: Հիմա, առանց ամոթի, ասում են, թե իբր Ռուսաստանը ծրագրում է հարձակում Եվրոպայի վրա: Բոլորս հասկանում ենք, որ դա զառանցանք է»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Աստղային պատերազմների» մասին ահազանգը վերստին հրատապ է ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոնգրեսը հայտարարել է ԱՄՆ-ի «անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգի» մասին