Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ․ «ՆԱՏՕ-ն Ուկրաինա զորքեր ուղարկելու մտադրություն չունի»


«ՆԱՏՕ-ն Ուկրաինա զորքեր ուղարկելու մտադրություն չունի», - AP գործակալության հետ զրույցում այսօր հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները։

«ՆԱՏՕ-ի անդամները աննախադեպ օժանդակություն են ցուցաբերել Ուկրաինային։ Մենք դա արել ենք դեռ 2014 թվականից սկսած և այդ օգնության ծավալներն ավելացել են հատկապես լայնածավալ ներխուժումից հետո։ Դրա հետ մեկտեղ ՆԱՏՕ-ն Ուկրաինա մարտական ստորաբաժանումներ ուղարկելու ծրագրեր չունի», - հայտարարել է Ստոլտենբերգը։

XS
SM
MD
LG