Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի խոսքով՝ Եվրամիության երկրների շրջանում ընդհանուր ըմբռնում կա, որ արևմտյան պետությունները չպետք է զորքեր ուղարկեն Ուկրաինա։ Այս մասին Շոլցը հայտարարել է երեկ Փարիզում Ուկրաինայի խնդրին նվիրված գագաթնաժողովից հետո Բեռլին վերադարձի ճանապարհին՝ գերմանական Ֆրայբուրգ քաղաքում։
«Բավական լավ քննարկման ընթացքում մենք հերթական անգամ անդրադարձանք այն պայմանավորվածությանը, որ ձեռք էր բերվել ամենասկզբում՝ այն է, որ Ուկրաինայի տարածքում եվրոպական պետությունները կամ ՆԱՏՕ-ն ներկայացնող ցամաքային զորքեր կամ զինվորականներ չեն լինելու», - ասել է կանցլերը:
Շոլցի խոսքով՝ այս հարցում Արևմուտքում հնչող կարծիքները «բավական միահամուռ են»։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ չի բացառել ԵՄ երկրների զորքերի տեղակայումը Ուկրաինայում: