ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ Գազայում մինչև հաջորդ երկուշաբթի հրադադար կհաստատվի՝ ընդգծելով՝ պատերազմող կողմերը Քաթարում բանակցությունների ընթացքում կարծես թե համաձայնության են եկել, որը ներառում է նաև պատանդների ազատ արձակում։
Ըստ Reuters-ի՝ Բայդենի գնահատմամբ, այս բանակցություններում ավելի առաջ են գնացել, քան Գազայում հրադադարի հաստատման հարցով երբևէ տեղի ունացած բանակցություններում։
«Հուսամ հրադադարը կսկսվի օրերի ընթացքում՝ մինչև հանգստյան օրերի սկիզբը, հանգստյան օրերի վերջը», - ասել է ԱՄՆ նախագահը՝ վկայակոչելով՝ ազգային անվտանգության հարցով իր խորհրդականին․ - «Նա ինձ ասում է, որ մենք մոտ ենք: Մենք դեռ չենք ավարտել: Հուսով եմ՝ հաջորդ երկուշաբթի զինադադար կունենանք», - Նյու Յորքում, լրագրողների հետ զրույցում, ասել է Բայդենը։
Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ ջանք չեն խնայել՝ մինչև մարտի 10-ը՝ Ռամադանի սկիզբը, պատանդների համար դադար ձեռք բերելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը Գազայի հատվածում վեցշաբաթյա հրադադարի պլան է խոստանում