Վարչապետը ԱԺ ՔՊ խմբակցության հետ քննարկել է Մյունխենի հանդիպումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, արխիվ

Այսօր Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ:

Իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ:

Քննարկվել են Մյունխենի անվտանգության համաժողովում
տեղի ունեցած հանդիպումները և դրանց առնչվող հարցեր, ասված է հաղորդագրությունում:

Արտգործնախարարությունն այսօր տեղեկացրեց, որ փետրվարի 28-29-ը Բեռլինում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների պատվիրակությունների հանդիպում՝ համաձայն փետրվարի 17-ին Մյունխենում կայացած՝ Գերմանիայի կանցլերի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միրզոյան-Բայրամով հանդիպումը՝ փետրվարի 28-29-ը ԲեռլինումՓաշինյան. Մյունխենի հանդիպմանն արձանագրվել է Պրահայի և Բրյուսելի պայմանավորվածություններին կողմերի հավատարմությունըԱԳ նախարարների հանդիպումը «վերաբերելու է խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը և համաձայնեցմանը»Մյունխենում կայացավ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը՝ Օլաֆ Շոլցի միջնորդությամբ