Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասի զարգացումները վարչապետը քննարկել է ԵԽ պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահի հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոն քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները:

Վարչապետը խոսել է եղած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի մոտեցումների մասին, հայտնում են կառավարությունից։

Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցերին ևս անդրադարձ է եղել, կարևորվել է ԵՄ օրենսդիր մարմնի դերը։

Նիկոլ Փաշինյանը Մյունխենում մասնակցում է անվտանգության համաժողվին։

XS
SM
MD
LG