Մատչելիության հղումներ

Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ


Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը (ձ) և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևան, 16-ը դեկտեմբերի, 2022։
Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը (ձ) և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևան, 16-ը դեկտեմբերի, 2022։

Մյունխենի անվտանգության համաժողվի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվականը՝ առանց այլ մանրամասների։

Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը 2022-ի դեկտեմբերին այցելել էր Հայաստան, հանդիպել վարչապետի, ԱԱԾ տնօրենի հետ։

Վերլուծաբանները նրա այցը Երևան բնորոշել էին որպես Արևմուտքի հետաքրքրություն Հայաստանի նկատմամբ։

Վարչապետ Փաշինյանը Մյունխենում այսօր մի շարք այլ հանդիպումներ էլ է ունեցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG