Բելառուսը բացարձակ հանգիստ է արձագանքում ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ հայկական կողմի հայտարարություններին, լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Եթե նրանք չեն ցանկանում լինել ՀԱՊԿ-ում, այն չի փլուզվի, չի քանդվի»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ այս առնչությամբ Երևանից պաշտոնական ծանուցումներ դեռևս չեն եղել, հավելել է Բելառուսի ղեկավարը։
Ալեքսանդր Լուկաշենկոն հայկական կողմին խորհուրդ է տվել չշտապել և «հանկարծակի շարժումներ չանել»։
«Հեշտ է հեռանալը, բայց հետո դժվար կլինի ներս մտնել: Պետք չէ դուրս գալ, կարիք չկա ինչ-որ բան սառեցնել», - շեշտել է նա։
Օրերս պատասխանելով ՀԱՊԿ-ը լքելու մասին հարցին՝ Փաշինյանն ասել է, որ Հայաստանն, ըստ էության, սառեցրել է անդամակցությունը ռազմական այդ դաշինքին։ Սակայն Երևանը չի հստակեցնում՝ պատրաստվում է արդյոք դիմել ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու կամ կասեցնելու հարցով:
Փաշինյանի հայտարարությանն արձագանքել է նաև ՌԴ ԱԳՆ-ն՝ նշելով, որ Մոսկվան բացատրություններ է ակնկալում։