Խաղաղություն չի լինի, եթե Հայաստանը շարունակի առաջնորդվել Անկախության հռչակագրի դրույթներով. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում անդրադարձավ Անկախության հռչակագրին, որին հղում կա Սահմանադրության մեջ։ Նա նշեց, որ հռչակագրում 3 հիմնական ուղենիշ է դրված՝ հայ ժողովրդի իղձերը, պատմական արդարությունը և Լեռնային Ղարաբաղի խնդիրը։

Նիկոլ Փաշինյանը պնդեց՝ խաղաղությունն անհնար է, եթե Հայաստանը շարունակի առաջնորդվել Սահմանադրությամբ ամրագրված Անկախության հռչակագրի նույն դրույթներով։

«Խնդիրը հետևյալն է՝ ո՞րն է պատմական արդարությունը, կարող են լինել պատմական արդարության տարբեր մեկնաբանություններ, և պրոբլեմն այդտեղ է, մեր պետության հիմքում դրել ենք պատմական արդարության ձգտումը, բայց չենք ձևակերպել՝ որն է այդ պատմական արդարությունը։ Հայաստանի ամենատարբեր քաղաքական ուժեր, խմբեր պատմական արդարություն ասելով հասկանում են բոլորվին տարբեր բաներ։ Նույնը՝ ո՞րն է հայ ժողովրդի իղձը, .... և վերջապես ի՞նչ է նշանակում հղումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին որոշմանը։

Մենք ի՞նչ ենք անում, մեր քաղաքականությունները հետագայում ևս կառուցո՞ւմ ենք դրա վրա, եթե այո, ուրեմն դա նշանակում է, որ խաղաղությունը անհնար է։ Մենք այս հարցերին պետք է պատասխանենք, և եթե այդ քնարկումը տեղի չունենա, ոչ մի բան չի ստացվելու», - հայտարարեց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ իմ տեսած գաղտնի փաստաթղթի՝ Ադրբեջանը խաղաղության մտադրություն չունի. Արթուր Խաչատրյան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևն ուղիղ հայտարարում է՝ խաղաղությունը հնարավոր է, եթե Հայաստանի Սահմանադրությունը փոխվի