Միացյալ Նահանգներից եկող որևէ սպառնալիք անպատասխան չի մնա, այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար Հոսեյն Սալամին։
«Մենք լսում ենք այն սպառնալիքները, որ հնչեցնում են ամերիկացի պաշտոնյաները։ Ամերիկացիներն արդեն որոշակիորեն փորձարկել են մեր հնարավոր պատասխանները, մենք ճանաչում ենք միմյանց, ուստի փոխանցել ենք նրանց, որ որևէ սպառնալիք անպատասխան չի մնա», - «Թասնիմ» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Սալամին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հորդանանում ԱՄՆ զինծառայողների մահվան համար Բայդենը մեղադրել է իրանամետ խմբավորումերին. Իրանը հերքում է