Մատչելիության հղումներ

«Պատասխան քայլեր կձեռնարկենք»․ ԱՄՆ-ը հրապարակել է Հորդանանում զոհված երեք ամերիկացի զինծառայողների անունները


ԱՄՆ կառավարությունը հրապարակել է կիրակի օրը Հորդանանում զոհված երեք զինծառայողների անունները, հաղորդում է BBC-ին։

46-ամյա Ուիլյամ Ջերոմ Ռիվերսը, 24-ամյա Քենեդի Լադոն Սանդերսը և 23-ամյա Բրեոննա Ալեքսոնդրիա Մոֆեթը զոհվել են անօդաչու թռչող սարքի հարվածից։

Երեկ հաղորդվեց, որ երեք ամերիկացի զինծառայող է զոհվել, տասնյակից ավելին վիրավորվել են Սիրիայի հետ Հորդանանի սահմանի մոտ՝ ամերիկյան բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից։

ԱՄՆ-ը հարձակման համար մեղադրել է «Իրանի կողմից աջակցվող արմատական զինյալ խմբավորումներին»։ Պենտագոնն, իր հերթին հայտարարել է, որ դրանում «Հըզբոլլահի» ձեռագիրն է տեսնում։

Պենտագոնը նաև վերահաստատել է՝ ԱՄՆ-ը չի ցանկանում պատերազմ Իրանի հետ:

«Մենք պատերազմի չենք ձգտում, բայց պատասխան քայլեր կձեռնարկենք», - ասել է Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը։

Իրանը, իր հերթին, հերքել է իր առնչությունը հարձակմանը: Հորդանանից պնդում են, որ հարձակումը տեղի է ունեցել Սիրիայում, ոչ թե Հորդանանի ներսում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG