Կրեմլը սպասում է Իլ-76-ի կործանման հետաքննության արդյունքներին

Զինվորականները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ընդհանուր տեղեկություններ են տրամադրել Բելգորոդի շրջանում Իլ-76 ռազմական օդանավի կործանման վերաբերյալ, Կրեմլը սպասում է հետաքննության արդյունքներին, լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Նախ զինվորականները պետք է ասեն, թե ինչ է եղել, և դա կարող են ասել միայն մեր զինվորականները, սա իրենց իրավասությունն է»,- նշել է խոսնակը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը տեղի ունեցածը վերլուծում է նպատակների և պատճառների տեսանկյունից, Պեսկովն ասել է, թե այդ օդանավի խոցումն այն գործողություններից է, «որոնք ըմբռնման չեն ենթարկվում»։

Ռուսաստանը պնդում է, որ ուկրաինական կողմն է վայր գցել օդանավը: Պաշտոնական Կիևը միջազգային հետաքննություն է պահանջում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պնդելու եմ աղետի միջազգային հետաքննություն»․ Զելենսկին՝ ԻԼ-26-ի կործանման մասին