Հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի կողմից պատանդառված իսրայելցիների հարազատներն այսօր գրոհել են երկրի խորհրդարանի՝ Քնեսեթի շենքը, պահանջելով օրենսդիրներից՝ գործուն ջանքեր ձեռնարկել պատանդներին ազատ արձակելու համար։
Reuters-ի տեղեկություններով՝ պատանդների հարազատները մուտք են գործել խորհրդարանի Ֆինանսական հարցերի հանձնաժողովի նիստերի դահլիճ՝ ընդհատելով այդ պահին ընթացող քննարկումը։
«Քանի դեռ դուք այստեղ նստած եք, Գազայում պահվող մեր հարազատները զոհվում են», - նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Պաշտոնական տվյալներով՝ այս պահին Գազայում 130 իսրայելցի պատանդ կա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Համաս»-ը նախազգուշացրել է՝ ոչ մի պատանդ կենդանի չի լքի Գազայի հատվածը, եթե իր պահանջները չկատարվեն․ BBC