ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու առաջադրվելու համար պայքարող Նիկի Հեյլին ասել է, թե այս տարվա նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ներում կշնորհի ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին, ով նույնպես ցանկանում է առաջադրվել հանրապետականների կողմից:
«Կարծում եմ, ամենավերջինը բանը, որ մեզ պետք, բանտում նստած 80-ամյա նախագահն է: Խոսքը երկիրը միավորելու մասին է: Այս ամբողջ պառակտումը, քաոսը պետք է վերացնել։ Կարծում եմ, որ Թրամփին ներելը կնպաստի դրան: Կարծում եմ, որ դա կբուժի երկիրը»,- Նյու Հեմփշիրում ասել է Նիքի Հեյլին:
Թրամփի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել մի քանի հոդվածներով, այդ թվում՝ Կապիտոլիումի վրա գրոհի գործով:
2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի աջակիցները ներխուժել են Կոնգրեսի շենք և փորձել են կանխել 2020 թվականի նոյեմբերի նախագահական ընտրություններում դեմոկրատական Ջո Բայդենի հաղթանակի վավերացումը։ Անկարգությունների ընթացքում մարդիկ են սպանվել:
Այդ մեղադրանքները, իմպիչմենտի ենթարկվելը և նույնիսկ հնարավոր ազատազրկումը չեն կարող խանգարել Թրամփին՝ մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին․ ԱՄՆ Սահմանադրությունն արգելքներ չի ենթադրում: Այնուամենայնիվ, ԱՄՆ պատմության ընթացքում մեղադրյալ կամ դատապարտված անձը երբևէ չի ստանձնել պետական բարձրագույն պաշտոն:
Թրամփը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները և հարուցված գործերը քաղաքական հետապնդում ու վհուկաորս է անվանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկին ուշադրությունը կենտրոնացված է Թրամփի դատավարությունների վրա