Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի գերագույն դատարանը քննության չի վերցրել Թրամփի անձեռմխելիությանը վերաբերող դիմումը


ԱՄՆ-ի գերագույն դատարանը մերժել է քննության վերցնել նախկին նախագահ Դոնադ Թրամփի դեմ հարուցված քրեական գործով անհապաղ որոշում կայացնելու դիմումը։

Այն դատարանից խնդում էր որոշում ընդունել, թե արդյոք նա անձեռնմխելիություն ունի դատական հետապնդումներից՝ 2020-ի ընտրություններում իր պարտությունը չեղարկելու նպատակով կատարած գործողությունների համար։

Դատարանը, առանց պատճառներ նշելու, դիմումի քննությունը մերժել է՝ հրապարակելով ընդամենը մեկ էջանոց որոշումը։

Թրամփը պնդում է, որ գործը պետք է փակվի, պատճառաբանելով, որ նախկին նախագահներին չեն կարող մեղադրանքներ ներկայացվել՝ ծառայողական պարտականությունների հետ կապված արարքների համար։

Անձեռնմխելիության հարցով նրա առաջին դիմումը ԱՄՆ-ի շրջանային դատարանը մերժել էր։ Թրամփը այն բողոքարկել է։ Բողոքարկումը կասեցրել է նրա դատավարությունը, որը ներկայումս նշանակվել է գալիք մարտ ամսին։

XS
SM
MD
LG