Մատչելիության հղումներ

Բայդենը նախընտրական իր առաջին ելույթում մեղադրել է Թրամփին


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը այս տարվա ընտրությունների նախընտրական իր առաջին ելույթում 2021 թվականի հունվարի 6-ին Կոնգրեսի շենքի վրա ագրեսիվ ցուցարարների հարձակման համար մեղադրել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, ով պարտվել էր ընտրություններում, բայց չէր ընդունում իր պարտությունը։ Այս տարի Թրամփը ձգտում է նախագահի թեկնածու առաջադրվել հանրապետականների կողմից։

2021 թվականի հունվարի 6-ի դեպքերի մասին Բայդենն ասել է, որ դա խաղաղ բողոք չէր, այլ բռնի հարձակում։

«Նրանք խռովարարներ էին, ոչ թե հայրենասերներ։ Նրանք այնտեղ էին ոչ թե Սահմանադրությունը պաշտպանելու, այլ Սահմանադրությունը ոչնչացնելու համար։ Նա ամբոխին ասաց պայքարել ինչպես դժոխքը և իսկական դժոխք սկսվեց։ Հետո, ինչպես սովորաբար, նա կեղտոտ աշխատանքը թողեց ուրիշներին, իսկ ինքը նահանջեց Սպիտակ տուն», - նշել է ԱՄՆ նախագահը։

Բայդենն ասել է, որ Թրամփի վերընտրվելու հայտը հիմնված է քաղաքական թշնամիների դեմ վրեժ ու հատուցում փնտրելու փորձի վրա։ Նա ամերիկացիներին հիշեցրել է, որ Թրամփն իր հակառակորդներին վնասատուներ է կոչում «ճիշտ նույն լեզուն, որն օգտագործվում էր նացիստական Գերմանիայում»:

Դիմելով ամերիկացիներին՝ Բայդենն ասել է, որ «քվեաթերթիկներում ժողովրդավարությունն է և ձեր ազատությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG