Անցած գիշեր և այսօր վաղ առավոտյան Ռուսաստանի Զինված ուժերը կրկին օդային հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին։
Ուկրաինական ռազմաօդային ուժերի տեղեկություններով՝ ռուսական կողմը երկրի ուղղությամբ 37 հրթիռ և երեք հարվածային անօդաչու թռչող սարք է արձակել։
Հրթիռներից ութը, ըստ ուկրաինական կողմի, ոչնչացվել է ՀՕՊ ուժերի կողմից։
Ընդհանուր առմամբ, ռուսական հարվածների թիրախում են հայտնվել Ուկրաինայի հինգ շրջաններ, այդ թվում՝ Դնեպր (նախկին Դնեպրոպետրովսկ) և Չերնիգով մարզկենտրոնները։
Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ, Ռուսաստանի Զինված ուժերն այսօրվա հարձակման ընթացքում նաև «Կինժալ» տեսակի գերձայնային բալիստիկ հրթիռներ են կիրառել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը Զելենսկուց խնդրում է ներկայացնել Ռուսաստանի հետ պատերազմի ավելի կոնկրետ ծրագիր. Bloomberg