Մատչելիության հղումներ

ՌԴ-ն հաղորդում է իր տարածքում ԱԹՍ-ներ խոցելու մասին, Կիևից հայտնում են Խարկովի հյուրանոցի հրթիռակոծության մասին


Խարկովի հյուրանոցի շենքը՝ հրթիռակոծությունից հետո, հունվար, 2024թ․
Խարկովի հյուրանոցի շենքը՝ հրթիռակոծությունից հետո, հունվար, 2024թ․

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական չորս անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել Ռոստովի, Տուլայի և Կալուգայի մարզերում։

Կալուգայի նահանգապետ Վլադիսլավ Շապշան ասել է, որ մեկ անօդաչու թռչող սարք պայթել է Կալուգայի պոմպակայանի մոտ՝ վնասելով շենքը, սակայն հրդեհ չի առաջացել:

Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևն էլ տեղեկացրել է, որ գիշերը Ռոստովի մարզի Կամենսկի շրջանի տարածքում ՀՕՊ-ն ավիացիոն տիպի երկու ԱԹՍ է խոցել։ Զոհեր և վիրավորներ չկան։

Կիևը ևս հաղորդում է Ռուսաստանի կողմից հրթիռային հարվածների մասին՝ նշելով, որ հրթիռն ընկել է Խարկովի կենտրոնում գտնվող հյուրանոցի վրա, տուժել է 11 մարդ, այդ թվում՝ հյուրանոցում գտնվող լրագրող, Տելեգրամում գրել է Խարկովի շրջանի նահանգապետ Օլեգ Սինեգուբովը։

Տուժածները հյուրանոցի աշխատակիցներ են, հյուրեր, զինվորականներ հյուրանոցում չկան, հաղորդում են Կիևից։

Վերջին շրջանում Ռուսաստանը ուժեղացրել է հարձակումները Խարկովի վրա։ Չնայած քաղաքացիական հրետակոծության ապացույցներին՝ Մոսկվան պնդում է, որ թիրախավորում է միայն Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքները:

XS
SM
MD
LG