Առնվազն 12 մարդ է վիրավորվել չորեքշաբթի ուշ երեկոյան Խարկովին հասցված հրթիռային հարվածների հետևանքով։
Խարկովի նահանգապետ Օլեգ Սինեգուբովի պնդմամբ, ռուսական զորքերը С-300 համակարգերից երկու հրթիռ են արձակել քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկի ուղղությամբ։
Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ այդ պահին հյուրանոցում ավելի քան երեք տասնյակ քաղաքացիական անձինք են գտնվել, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիներ։
Ուկրաինայի ազգային ոստիկանության տվյալներով՝ վիրավորներից մեկը Թուրքիայի պետական Anadolu լրատվական գործակալության թղթակիցն է։