Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել երեք ռուսական կազմակերպությունների և մեկ անձի նկատմամբ, որոնք ներգրաված են եղել Հյուսիսային Կորեայից բալիստիկ հրթիռների ձեռբքերման գործարքում։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին անցած շաբաթ հայտարարել է, որ Փհենյանից ձեռքբերված բալիստիկ հրթիռներից առնվազն մեկը Մոսկվան արդեն կիրառել է Ուկրաինայի դեմ ՝ դեկտեմբերի 30-ին զանգվածային հարվածների ընթացքում։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ յոթ երկրներ համատեղ հայտարարությամբ դատապարտել են Ռուսաստանի կողմից հյուսիսկորեական հրթիռների ձեռքբերումն ու դրանց կիրառումը Ուկրաինայի դեմ և պնդել, որ Մոսկվան այդ քայլերով խախտել է նաև Փհենյանի հետ ռազմատեխնիկական համագործակցության էմբարգոն։