Երևանում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետը

Լուսանկարը՝ ՀՀ ԱԽ գրասենյակի

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետ Րորի Դոմմի ղեկավարած պատվիրակությանը:

ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացումը: Գրիգորյանը նշել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայուն անվտանգային միջավայր ունենալուն:

Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով Հայաստանին աջակցություն ցուցաբերելու գործընթացի ընթացքին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Պաշտպանական սարքավորումներ և այլն». ԵՄ-ից մանրամասնել են հնարավոր աջակցությունը Հայաստանին ԵՄ-ն դիտարկում է պաշտպանական զենքի տրամադրումը ՀայաստանինԵՄ-ը մտադիր է ՀՀ զինված ուժերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակել. Մարագոս