Մատչելիության հղումներ

«Պաշտպանական սարքավորումներ և այլն». ԵՄ-ից մանրամասնել են հնարավոր աջակցությունը Հայաստանին


«Դա կարող է լինել դաշտային հիվանդանոց, պաշտպանական սարքավորումներ, բայց կարող է նաև մեծացնել կիբեռհարձակումների, ապատեղեկատվության դեմ պայքարելու կարողությունները», - «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն՝ մանրամասնելով Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հնարավոր աջակցությունը հայաստանին։

Նա շեշտել է՝ սպեկտրը շատ լայն է, և անդամ պետությունները պետք է որոշում կայացնեն, թե ի վերջո ԵՄ-ն ինչ պետք է անի՝ արտացոլելով այն, ինչ Հայաստանը սահմանում է որպես ամենահրատապ կարիքներ։

Ավելի վաղ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում Ստանոն վերահաստատել էր՝ Եվրամիությունը ուսումնասիրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, միևնույն ժամանակ շեշտելով՝ կոնկրետ որոշումներ դեռ չկան։

XS
SM
MD
LG