Արմեն Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցեր

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն, այսօր Երևանում, ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ըստ հայկական կողմի՝ Գրիգորյանն ու Բոնոն անդրադարձել են վերջին շրջանում տեղի ունեցած բանակցություններին ու դրանց շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական կողմը դրական է արձագանքել Բլինքենի՝ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման առաջարկին

«Մեկ անգամ ևս վերահաստատել եմ հայկական կողմի հանձնառությունը՝ տարածաշրջանում հաստատելու երկարատև և համապարփակ խաղաղություն», - հանդիպումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 5 հանդիպում Ալիևի հետ ու 0 արդյունք խաղաղության հարցում․ հայ-ադրբեջանական շփումները 2023-ին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն կրկին խոսում է դեպի Նախիջևան անխոչընդոտ ճանապարհի, 100 հազարավոր ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին