Մատչելիության հղումներ

Բաքուն Երևանին արտգործնախարարների երկկողմ հանդիպում է առաջարկել սահմանին. Բայրամով


Բաքուն Երևանին առաջարկել է երկու երկրների սահմանին արտգործնախարարների երկկողմ հանդիպում անցկացնել, այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանցի պաշտոնյան հիշեցրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արդեն երկու անգամ բանակցություններ են վարել սահմանին։

Սահմանին արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկի վերաբերյալ հայկական կողմի պատասխանի, ինչպես նաև հնարավոր հանդիպման ժամկետների մասին Բայրամովը մանրամասներ չի հայտնել։

Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել։

XS
SM
MD
LG